Լուսինե Ալեքսանյան

ԲՄԱ դասընթացավար

Բարձրագույն կրթությամբ` տնտեսագետ, բախտի բերմամբ՝ ֆրիլանս քոփիռայթեր: Ներկայումս՝ կոնտենտ կառավարիչ հայ-ամերիկյան կազմակերպությունում։ Եղել է Եվրոպական երիտասարդական պառլամենտ ՀԿ-ի PR մենեջեր, զբաղվել է հումորային սթենդափով։ Տիրապետում է 5 լեզվի։ Ավելի քան 7 տարի 3 լեզվով Լուսինեն ստեղծում է տեքստային կոնտենտ` տարբեր երկրներից պատվիրատուների համար։ 

 

«Բախտի բերմամբ» բնորոշումը մտացածին չէր․ Լուսինեի գրիչը համեմում է մասնագիտական  բովանդակությունը միայն իրեն բնորոշ դիպուկ անցումներով, նուրբ հումորի զգացումով։ Անցկացրել է սեմինարներ Content Writing and Strategy Building, Web content writing from scratch, Copywriting in Fundraising Campaigns թեմաներով։

 

Սիրում է դիտել դոկումենտալ ֆիլմեր, կարդալ անգլերեն գրքերի ռուսերեն թարգմանություններ, նաև լսել երաժշտություն, որը հանգստացնում է ուղեղը և նպաստում է աշխատանքին։ Ամենին զուգահեռ կիսվում է փորձով ու գիտելիքներով իր ստեղծած մասնագիտական էջում։

Լուսինեն հորդորում է հնարավորինս զերծ մնալ քոփիռայթինգի 7 մեղքերից

BMA © 2022 all rights reserved.